Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
🌐Մենք առաջարկում ենք ամբողջական աշխատանքային շղթա՝ դաշտային չափագրումից և տարածական տվյալների հավաքագրումից մինչև դրանց մշակում, վերլուծություն և թվայնացում, տարածական տվյալների ենթակառուցվածքի ստեղծում, ինչպես նաև ծրագրավորում և տվյալների ինտեգրում միասնական վեբ քարտեզագրական համակարգում։
🎉Մենք արդեն իսկ պաշտոնապես նախագծել, մշակել և սպասարկում ենք երկու գեոպորտալ՝ կառուցված ժամանակակից hashtag#WebGIS ճարտարապետությամբ՝ սահմանված տեխնիկական ու ծրագրային ստանդարտներին համապատասխան։