Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
🎉Անին այցելել էր Երևան, ընտանիքի և ընկերների հետ ժամանակ անցկացնելու նպատակով, միևնույն ժամանակ որոշեց ծանոթանալ և փորձել իր ուժերը քարտեզագրման, գեոտարածական տվյալների և աշխարհագրական տեխնոլոգիաների ոլորտում ավելի հեշտ մասնագիտական որոշում կայացնելու համար։
🗺️Նա մեծ հետաքրքրությամբ ներկայացրեց իր գաղափարները, թե ինչպես կարելի է հայկական աշխարհագրության և գեոտարածական տեխնոլոգիաների ոլորտը դարձնել ավելի գրավիչ, հետաքրքիր և հասանելի երիտասարդ սերնդի համար։
✨Մաղթում ենք Անիին մեծ հաջողություններ իր մասնագիտական ճանապարհին և սպասում գաղափարների շուտափույթ իրականացմանը։