
Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը (ԵՏԿ) ուրախ էր նորից հյուրընկալել Չինաստանի առաջատար CHCNAV | CHC Navigation ընկերության պաշտոնական ներկայացուցիչ Neometric ընկերության աշխատակիցներին, ինչպես նաև CHCNAV-ի տարածաշրջանային վաճառքի մենեջեր Լունա Լուոյին՝ իր գործընկերների հետ միասին։

CHCNAV | CHC Navigation ընկերության ներկայացուցիչները ԵՏԿ-ին ներկայացրեցին իրենց կողմից թողարկված վերջին սարքավորումները, մասնավորապես՝ RS7 LiDAR SLAM սկաները, որը նախատեսված է կառույցների ներքին և արտաքին սկանավորման համար։