Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00, Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է
Մենք ձեռք ենք բերել Leica AP20 խելացի աքսեսուարը և այն արդեն աշխատեցնում ենք մեր Leica MS60 բազմաֆունկցիոնալ տախեոմետրի հետ։
Այս համադրությունը Հայաստանում դեռ լայն կիրառություն չունի, սակայն այն իրականում փոխում է դաշտային աշխատանքի տրամաբանությունը՝ բարձրացնելով արագությունը, ճշտությունը և վերահսկելիությունը։
AP20-ը ապահովում է՝
Պրիզմայի բարձրության ավտոմատ ճանաչում
Թեքված ձողի շտկում (Tilt Compensation)
Ավելի արագ և վերահսկելի չափումներ
Մարդկային սխալի էական նվազեցում
MS60-ի բազմաֆունկցիոնալ հնարավորությունների (տախեոմետրիա, սկանավորում, պատկերագրում) և AP20-ի ավտոմատացման համադրությամբ մենք ստանում ենք՝
Ավելի արդյունավետ դաշտային աշխատանք
Ավելի վստահելի տվյալներ
Ավելի բարձր ճշտության ստանդարտներ
Օպտիմիզացված նախագծային ժամանակացույց
Մենք շարունակաբար ներդնում ենք առաջատար գեոդեզիական տեխնոլոգիաներ՝ բարձրացնելու որակը և առաջարկելու ժամանակակից, վստահելի լուծումներ։
Եթե հետաքրքիր է, թե ինչպես կարող է այս տեխնոլոգիան օգնել Ձեր նախագծերում՝ գրեք մեզ