Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։

Երկուշաբթի - Ուրբաթ 09:00 - 18:00,
Շաբաթ - Կիրակի - ՓԱԿ Է

Երկար սպասված ու պարտավորեցնող ձեռքբերում!

📢 Երկար սպասված ու պարտավորեցնող ձեռքբերում!
🏅 ԵՏԿ-ն ստացել է ISO 9001:2015 #միջազգային սերտիֆիկացում

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը պաշտոնապես ստացել է ISO 9001:2015 սերտիֆիկացում, ինչը հավաստում է որակի կառավարման մեր համակարգի համապատասխանությունը միջազգային չափանիշներին։

📄 Կազմակերպությունը սերտիֆիկացվել է կանադական հեղինակավոր կազմակերպության՝ MSECB-ի կողմից։

📌 #ISO_9001 սերտիֆիկացումը բարձր որակի ապահովման առանցքային ցուցիչ է, որը ևս մեկ անգամ վկայում է մեր պրոֆեսիոնալիզմի, հուսալիության և շարունակական զարգացման մասին։

👉 ԵՏԿ-ն այս մոտեցումը կիրառում է իր գործունեության բոլոր ոլորտներում՝ ապահովելով հաճախորդների դրական փորձառություն, գործընթացների թափանցիկություն և ծառայությունների բարձր որակ՝ միջազգային չափանիշներին համապատասխան։

🤝 Շնորհակալություն ենք հայտնում մեր թիմին՝ նվիրվածության և հետևողական աշխատանքի համար, ինչպես նաև մեր գործընկերներին ու հաճախորդներին՝ վստահության և արդյունավետ համագործակցության համար։ Նրանց աջակցությունը չափազանց կարևոր էր այս նվաճմանը հասնելու ճանապարհին։

➡️ Շարունակում ենք զարգանալ և բարելավել մեր ծառայությունները՝ ապահովելով բարձրորակ և միջազգային ստանդարտներին համապատասխան արդյունք։