Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը նորարարական ընկերություն է, որը ծառայություններ է մատուցում գեոդեզիայի, օդալուսանկարահանման, քարտեզագրման և տարածական տվյալների եռաչափ մոդելավորման ոլորտներում։
«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ի կողմից տրամադրված ստուգաչափման վկայականի հիման վրա հաստատվել է, որ ինչպես նախորդ տարի, այս տարի ևս Երկրատարածական տեխնոլոգիաների կենտրոնը հաջողությամբ իրականացրել է իր գեոդեզիական գործիքների ստուգաչափումը։ ✅
🔍 Ստուգաչափման գործընթացը կարևոր դեր ունի մեր մասնագիտական գործունեության մեջ՝ ապահովելով բարձր ճշգրտություն և հուսալիություն չափագրական աշխատանքներում։
Շնորհակալություն ենք հայտնում «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ին՝ որակի վերահսկման ու մասնագիտական չափանիշների պահպանման գործում իրենց աջակցության համար։ 🤝
Եվ հետագայում ևս զարգացող նպատակներ սահմանելով՝ կշարունակենք կատարելագործել մեր գործիքների տեխնիկական հագեցվածությունն ու մասնագիտական կարողությունները։ 🚀